Բաշար Ասադի տիկնոջ փախուստը Սիրիայից կանխվել է

Բաշար Ասադի տիկնոջ փախուստը Սիրիայից կանխվել է

PanARMENIAN.Net - «Ալ-Մասրի Ալ-Յում» եգիպտական թերթը, հղում կատարելով սիրիական աղբյուրներին, հաղորդել է, որը այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակի» ուժերը կանխել են երկրի նախագահի տիկնոջ` Ասմա Ասադի և մի քանի ազգականների փախուստը երկրից:

Հաղորդագրության համաձայն, ավտոմեքենաների շարանը` նախագահական թիկնապահության ուղեկցությամբ, շարժվում էր Դամասկոսի օդանավակայան, երբ ապստամբների խումբը հարձակվեց: Ակտիվ փոխհրաձգությունից հետո նախագահի թիկնապահներին հաջողվել է հետ մղել հարձակվողներին և մեքենաների շարանը հետ դարձնել նախագահական պալատ:

Հաղորդվում է նաև, որ նախագահի` երկիրը լքել փորձող ազգականների թվում էր Բաշար Ասադի մայրը` Անիսա Մահլուֆ-Ասադը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---