30 հունվարի 2012 - 09:14 AMT
Իրանի ԱԳՆ. Սիրիայում ազատ ընտրություններ պետք է անցկացվեն

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է ընդունի բազմակուսակցություն համակարգ և երկրում ազատ ընտրություններ անցկացնի: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, Աֆրիկյան միության գագաթնաժողովի մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին: «Սիրիայում ազատ ընտրություններ պետք է անկացվեն, պետք է լինի նորմալ սահմանադրություն և բազմակուսակցություն»,-հայտարարել է Սահելին: Նրա կարծիքով, դրա համար երկրին ժամանակ է անհրաժեշտ, հայտնում է Associated Press-ը:

Ավելի վաղ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել էր երկրի սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի և մայիսին կայանալիք համընդհանուր բազմակուսակցական ընտրությունների անկացման մասին: