30 հունվարի 2012 - 09:17 AMT
Միխայիլ Սահակաշվիլին պնդում է, որ իր վրա մահափորձ էր նախապատրաստվում

«Երբ մենք ժողովրդավարություն էինք կառուցում, Ռուսաստանի կողմից ճնշումը զգալի էր»,-հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Կալիֆորնիայում կայացած Basecamp գագաթնաժողովի իր ելույթի ընթացքում:

«Ինձ վրա մահափորձ էր ծրագրվում, որի մասին ես իմացա հեռուստատեսային լուրերից»,-ընդգծել է վրացի առաջնորդը:

«Տհաճ է, երբ նախագահը խոսում է նման թեմաներից, սակայն այժմ կարևորն այն է, որ Ռուսաստանում մարդիկ համարձակություն են գտել դուրս գալու փողոց և պաշտպանելու իրենց իրավունքները: Բոլորին հետաքրքրում են վրացական բարեփոխումները և նրանք պահանջում են դրանց իրականացում»,-ընդգծել է Սահակաշվիլին:

Իր ելույթում Վրաստանի նախագահը նաև ուշադրություն է դարձրել Վրաստանում տիրող իրավիճակին, երկրում իրականացված բարեփոխումներին և Ռուսասատնի հետ հարաբերություններին: