30 հունվարի 2012 - 10:03 AMT
Սերգեյ Լավրովը զարմացած չէ Իրանի ծրագրերից

«Իրանի որոշումը ԵՄ կողմից հուլիսի 1-ից ընդունվելիք պատժամիջոցների դեմ նրա արձագանքն է»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը

Յուրաքանչյուր գործողություն հակագործողության է հանդիպում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: « Իրանի որոշումը ԵՄ կողմից հուլիսի 1-ից ընդունվելիք պատժամիջոցների դեմ նրա արձագանքն է: Թեհրանի այդ որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է հայտնի օրենքը, որ յուրաքանչյուր գործողություն հանդիպում է հակագործողության»,-ասել է Լավրովը Նոր Զելանդիայի ԱԳ և առևտրի նախարար Մարեեմ Մակկալի հետ տված համատեղ մամուլի ասուլիսում:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Ռուսասատնը հետևողական է իր դիրքորոշմանը, որ պատժամիջոցները հանդիսանում են անարդյունավետ: «Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,-անփոփել է նա:

Հունվարի 23 ԵՄ 27 երկրներ հաստատել են իրանական նավթի համար էմբարգո սահմանելու որոշումը` Թեհրանին մեղադրելով միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային պահանջները չկատարելու մեջ: Նոր պատժամիջոցները ենթադրում են հուլիսի 1-ից ԵՄ բոլոր անդամները պետք է դադարեցնեն այդ երկրից նավթի ներկրումը:

ԱՄՆ և Արևմտյան մի շարք այլ երկրներ Իրանին մեղադրում են միջուկային զենքի ստեղծման մեջ, որը քողարկում են խաղաղ ատոմի անվան ներքո: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է`պնդելով, որ իր միջուկային ծրագիրը յրում է բացառապես խաղաղ բնույթ: