30 հունվարի 2012 - 11:25 AMT
Ալլա Ջիոևան, համարելով իրեն ընտրված նախագահ, նշանակել է իր պաշտոնակալումը

Հարավային Օսեթիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոևան սեփական պաշտոնակալման արարողությունը նշանակել է փետրվարի 10-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Փետրվարի 10-ին ես կստանձնեմ պաշտոնը, պաշտոնակալման վայրը դեռ չեմ կարող նշել»,-ասել է նա: Ըստ Ինտերֆաքսի, պաշտոնակալումը տեղի կունենա Ցխինվալում:

Ջիոևան համարում է իրեն օրենքով ընտրված նախագահ և մտադիր է պաշտոնակալման արարողություն կազմակերպել, չնայած նրան, որ ընտրությունների արդյունքները չեղյալ են համարվել: Ջիոևան մտադիր է դիմել Հարավային Օսեթիայի նախագահի պաշտոնակատար Վադիմ Բրովցևին՝ խնդրելով փոխանցել իշխանությունը, «օրինական ընտրված նախագահին»:

Ալլա Ջիոևան հաղթեց Հարավային Օսեթիայի 2011թ. նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում , սակայն արդյունքները չեղյալ համարվեցին Ջիոևիայի կողմնակիցների խախտումների պատճառով: Նա համաձայն չեավ և կազմակերպեց բողոքի ակցիաներ: Ակցիաները դադարեցին, երբ Ջիոևան համաձայնության եկավ իշխանությունների հետ և համաձայնվեց Գերագույն դատարանի որոշման հետ: Փոխարենը Կոկոյտին հրաժարական տվեց, պաշտոնանկ անելով մի քանի պաշտոնյաների: Սակայն հունվարի 18-ին Ջիոևան դուրս եկավ համաձայնությունից՝ հայտարարելով, որ իր պահանջներն ամբողջությամբ չեն կատարվում:

Իշխանությունները մեղասդրում են Ջիոևան իշխանության զավթման փորձի մեջ: Կրկնական նախագահական ընտրությունները տեղի կունենա մարտի 25-ին: