30 հունվարի 2012 - 12:00 AMT
Վրաստանում կկառուցեն Ազիզեյ մզկիթը

Թուրքական մշակութային ժառանգությունը, որը գտնվում է Վրաստանի տարածքում, կվերականգնվի, հայտարարել է Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պաշտպանության նախարար Նիկոլոզ Ռուռուան՝ մեկնաբանելով վրաց-թուրքական համաձայնագիրը մշակութային հուշարձանների մասին, գրում է «Կովկասի լրատուն»:

Իր հերթին, Թուրքիայի մշակույթի նախարար Էրտուշուլ Գունեյը հայտարարել է, որ Օշլի և Իշխանի վրացական եկեղեցիների վերականգնմանն ի պատասխան վրացական կողմը տարածք կտրամադրի թուրքերին Ազիզեյ մզկիթի կառուցման համար: Բացի այդ, վրաց շինարարները կվերականգնեն Ախալցիխեի Ահմեդի համալիրը:

Թուրքիայի տարածքի վրացական հուշարձանները կվերականգնվեն վրաց մասնագետների մասնակցությամբ: Համաձայնությունը ձեռք է բերվել Ռուռուայի Անկարա կատարած այցի ժամանակ: