30 հունվարի 2012 - 12:11 AMT
Աֆղանստանում թալիբների կողմից առևանգվել է Խաղաղության բարձրագույն խորհրդի անդամը

Աֆղանստանի Խաղաղության բարձրագույն խորհրդի անգամ Մաուլավի Շաֆիուլա Շաֆին առևանգվել է թալիբների կողմից աֆղանական Կունար նահանգում, հաղորդել են աֆղանական ԶԼՄ-ները:

Շաֆին ժամանել էր Ասմար գավառ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի ուղերձով, որում խաղաղ բանակցությունների կոչ է արվում: Ենթադրվում է, որ նա կորել է անցած ուրբաթ օրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պաժվակ տեղեկատվական գործակալության տվյալներով, Շաֆին Կունար է մեկնել այն բանից հետո, երբ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներն առաջարկել են իրենց կենտրոնակայանը ստեղծել Քաթարում աֆղանական ղեկավարության հետ ազգային հաշտեցման մասին բանակցություններ վարելու համար: