30 հունվարի 2012 - 12:22 AMT
Հունվարի 30-ին Դոնեցկի «Շախտյորը» «Copa del Sol-2012» առաջնությունում կխաղա «Օլեսուննի» հետ

Հունվարի 29-ին Իսպանիայում մեկնարկել է ֆուտբոլի միջազգային ընկերական «Copa del Sol – 2012» առաջնությունը:

Առաջին խաղում շվեդական «Կալմարը» խաղացել է դանիական «Կոպենհագենի» հետ: Որոշիչ դեր է խաղացել միակ խփված գոլը, և հաղթանակ է տոնել «Կոպենհագենը»:

Հունվարի 30-ին La Manga խմբում Դոնեցկի «Շախտյորը» կխաղա «Օլեսուննի» դեմ: Իսկ նորվեգական «Տրոմսեն» կպայքարի ռուսական «Անժիի» դեմ, հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը: Շախտյորի կազմում Իսպանիա է մեկնել նաև Հենրիխ Մխիթարյանը:

Հունվարի 31-ին «Շախտյորի» ֆուտբոլիստները, որոնք չեն խաղալու առաջնությանը, հնարավորություն կստանան խաղայի փորձ ձեռք բերել: