30 հունվարի 2012 - 12:25 AMT
Դավիթ Նալբանդյանը բարելավել է ցուցանիշը ATP վարկանիշում մեկ հորիզոնականով

Հունվարի 30-ին Թենիսի միջազգային ասոցիացիան՝ ATP-ն, հրապարակել է աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը բարելավել է ցուցանիշը մեկ հորիզոնականով՝ նա 86-րդ տեղում է 630 միավորով:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը գլխավորում է Australian Open-ի հաղթող Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 13630 միավորով, 2-րդ տեղում 10435 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է, 3-րդ տեղում Ռոժե Ֆեդերերն է (Շվեյցարիա), նա ունի 8010 միավոր:

Նալբանդյանն այժմ Արգենտինայում է, որտեղ պատրաստվում է Դևիսի գավաթին, մարզվելով Gorrochategui Acedemy-ում: Մրցաշարորւմ Արգենտինայի մրցակիցը կլինի Գերմանիայի հավաքականը: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-12 Գերմանիայի Stechert Arena Bamberg-ում:

Արգենտինայի կազմում հանդես կգան նաև Խուան Մոնակոն, Խուան Իգնասիո Չելան ու Էդուարդո Շվանկը: