Բաթումի բնակիչները սպառնում են քանդել թուրքական մզկիթը, եթե այն կառուցվի

Բաթումի բնակիչները սպառնում են քանդել թուրքական մզկիթը, եթե այն կառուցվի

PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Վրաստանի կառավարությունները մի քանի օր առաջ պայմանավորվել են Բաթումում մզկիթ կառուցելու վերաբերյալ, գրում է «Վերսիա» թերթը:

Ինչպես հայտարարել է «Ծառայիր Վրաստանին» շարժման առաջնորդ Մուրման Դումբաձեն, տեղի հասարակությունը, ոչ մի վրացի չի համաձայնվի, որ մահմեդական մզկիթ կառուցվի:

«Մենք դեմ չենք, որ վերականգնվի Աջարիայում կամ Վրաստանի այլ հատվածում գտնվող որևէ մեջիթ, սակայն կտրականապես դեմ ենք նոր մզկիթի կառուցմանը: Մենք՝ Բաթումի բնակիչներս, խոստանում ենք, որ եթե մզկիթը կառուցվի, մենք կքանդենք այն բուլդոզերներով»,-ասել է Դումբաձեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---