30 հունվարի 2012 - 12:47 AMT
Եմենի նախագահին թույլ են տվել բուժվել ԱՄՆ-ում

Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը ժամանել է ԱՄՆ մահափորձի արդյունքում ստացած վնասվածքիցներից բուժվելու նպատակով: Հունիսին տեղի ունեցած անկագությունների ժամանակ Սալեհի նախագահական պալատի վրա հարձակման ժամանակ նախագահը ուժեղ այրվածքներ ստացավ:

ԱՄՆ-ում նշում են, որ նախագահին թույլատրվել է մուտք գործել երկիր «սահմանափակ ժամանակով»: Ինքը Սալեհը մտադիր է վերադառնալ հայրենիք մինչ նախագահական ընտրությունները, որ կայանալու են փետրվարի վերջում: Ալի Աբդալլահ Սալեհը շարունակում է աղեցիկ դեմք մնալ իր երկրում, որտեղ ունի շատ կողմնակիցներ: Նա համաձայնվեց հրաժարական տալ և փոխանցել լիազորությունները փոխնախագահին, ինչը թույլ տվեց դուրս գալ քաղաքական ճգնաժամից: Սալեհը զբաղեցրել է նախագահի պաշտոնը 30 տարուց ավելի: Եմենում հակակառավարական ցույցերի ժամանակ զոհվել են հարյուրավոր մարդիկ,, հայտնում է Euronews-ը: