Թուրքիայում դատական նոր լսում է նշանակվել հայազգի Սևակ Շահինի սպանության գործով

Թուրքիայում դատական նոր լսում է նշանակվել հայազգի Սևակ Շահինի սպանության գործով

PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական դատարանը, հավանաբար, նոր լսումներ կանցկացնի հայազգի զինվոր Սևակ Շահին Բալիկչիի գործով: Նոր լսումը տեղի կունենա վկաներից մեկի ցուցմունքի փոփոխության պատճառով, գրում է «Հյուրիեթը»:

Սևակ Շահին Բալիկչիի և սպանության մեջ մեղադրվող Կվանչ Աղաօղլուի զինակից Հալիլ Էկշինը հայտարարել է, թե դատարանում կեղծ ցուցմունքներ է տվել:

Ըստ նրա, դատարանում ելույթից առաջ նրան է զանգահարել ոմն մեկը, ներկայանալով Բյուլենթ Կայ, խորհուրդ է տվել հանդես գալ ի պաշտպանություն Աղաօղլուի: Սակայն, ինչպես նշել է Էկշինը, Աղաօղլուն պատահական չի կրակել Սևակի վրա, «նա լիցքավորել է զենքը ու կրակել է Սևակին»,-գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Ապրիլի 24-ին Բալիկչին սպանվեց իր զինակցի կողմից: Դատարանն ազատեց Աղաօղլուին առաջին իսկ նիստում, իսկ զինդատախազության մեղադրական ակտում պահանջվում է 9 տարվա ազատազրկում անփութության պատճառով սպանության համար:

Մինչդեռ, Դիրաբեքիրի զինդատարանում պաշտոնյա զինվորականներից մեկը հայտարարել է, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցավ նրան ու հայտնեց, որ Աղաօղլուն ասել է Սևակին.« Չաղլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են այդ ցուցմունքները:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---