20 հոկտեմբերի 2003 - 22:57 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Եվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նրա խոսքերով, այժմ անհրաժեշտ է սպասել եւ իմանալ Ադրբեջանի նոր նախագահի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ, որը կարեւոր նշանակություն կունենա խաղաղարար գործընթացի հետագա զարգացման համար: «Հարավային Կովկասում համագործակցելու համար անհրաժեշտ է կայունություն եւ կառավարություն, որը հանուն դրա պատրաստ կլինի համագործակցության: Այդ առումով շատ կարեւոր է, որ թե Հայաստանում եւ թե Ադրբեջանում կան նախագահներ եւ կառավարություններ, որոնք պատրաստ են լուծել այդ հարցը»,-ասել է Եվրամիության ներկայացուցիչը: