20 հոկտեմբերի 2003 - 19:23 AMT
ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ
Հոկտեմբերի 19-ին Կրասնոյարսկում սպանվել է տեղի ադրբեջանական խմբավորման առաջնորդներից մեկը` Աքթայ Ահմետովը: Նրա վրա երեք անգամ կրակել են ձայնախլաց ատրճանակից քաղաքի փողոցներից մեկում: Տարվում է հետաքննություն: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, 7 տարի շարունակ Ահմետովը տեւական «պատերազմ» էր վարում մեկ այլ ադրբեջանական խմբավորման հետ, որը ղեկավարում էր Ռաֆիկ Մամեդովը: Մեկ տարի առաջ դատարանը Մամեդովին դատապարտել էր 23 տարվա ազատազրկման: