Ադրբեջանն անդադար բողոքում է Ցեղասպանության մասին ֆրանսիական օրինագծի դեմ

Ադրբեջանն անդադար բողոքում է Ցեղասպանության մասին ֆրանսիական օրինագծի դեմ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի միլի մեջլիսը «իր բողոքն է հայտնել» Ֆրանսիայի Սենատի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ: Ինչպես հայտնում է SalamNews-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան միլի մեջլիսի 2011թ. գործունեությանը նվիրված ասուլիսում:

«Խորհրդարանի մակարդակով «ուղերձ է ուղարկվել, կանխելու համար օրենքի ընդունումը, աշխատանք է տարվում պատգամավորների հետ, այն շարունակվում է մինչ օրս: Չնայած դրան, ցավոք որոշումը կայացվեց: Սակայն մենք կշարունակենք մեր ջանքերը Թուրքիայի հետ միասին»,-ասել է նա:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---