30 հունվարի 2012 - 15:04 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայերը նախապատվությունը տալիս են ոսկուն՝ հրաժարվելով դոլարից ու եվրոյից

Տնտեսական անկայունության ու անորոշության պայմաններում Հայաստանի բնակչությունը գերադասում է խնայողությունները պահել ոսկու տեսքով: Ինչպես լրագրողներին է հայտարարել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, 2011թ. երրորդ եռամսյակում դրամայնացման միտումներ են նկատվել: Դրան, ըստ նրա, հիմնականում նպաստել է ՀՀ ԿԲ դրամավարկային հավասարակշռված քաղաքականությունը: «Սակայն, 2011թ. դեկտեմբերին և հունվարի 2012թ. մեզ մոտ արդեն գրանցվում է ոսկիայնացում:

Այդ առնչությամբն Տիգրան Ջրբաշյանը հիշեցրել է, որ բանկն առաջինը հայկական շուկայում ներդրեց համապատասխան պրոդուկտներ, մասնավորապես մետաղական հաշիվներ, ոսկու կառուցվածքային ավանդներ: «Այս պայմաններում, բնակչությունը, տեսնելով եվրոյի ու դոլարի հետ կապված իրավիճակը, ժողովուրդը հակված է խնայողություններ անել ոսկու տեսքով, ինչը պատմականորեն հատուկ է եղել մեր ժողովրդին»,-ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ