16 ապրիլի 2003 - 23:59 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍԵՎ ԾՈՎԻ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԹԵՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների պատվիրակներն այսօր Երեւանում քննարկել են Սեւծովյան տարածաշրջանի երկրների քաղաքական տարաձայնությունների կարգավորման հնարավորությունը: Համաժողովի մասնակիցները, մասնավորապես, ընդգծել են հայ-թուրքական առեւտրային հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը: Նշվել է, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները հասնում են 50-100 մլն դոլարի, սակայն վերջինս իրականացվում է երրորդ երկրների միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, բացառությամբ Ադրբեջանի, Երեւան են ժամանել ՍԾՏՀ անդամ բոլոր պետությունների` Ալբանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Մոլդավիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի պատվիրակները: Այս համաժողովը կայացել է ՍԾՏՀ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման նախօրեին: