ՀԱԿ-ը գալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 18 կուսակցություններից բաղկացած բլոկով

ՀԱԿ-ը գալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 18 կուսակցություններից բաղկացած բլոկով

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը գալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 18 կուսակցություններից բաղկացած բլոկով: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա նշել է, որ այդ որոշմանը բուռն քննարկումներ են նախորդել ՀԱԿ-ում, սակայն Կոնգրեսի մեջ մտնող քաղաքական կուսակցություններին հաջողվեց համաձայնության գալ:

Դրա հետ մեկտեղ Զուրաբյանն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը շարունակում է մնալ ՀԱԿ-ի գլխավոր պահանջը, և մասնակցությունն ընտրություններին այդ նպատակին հասնելու գործիքներից մեկն է: «Խորհրդարանական ընտրությունները պետք է օգտագործվեն արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար, և դա իրականում շատ ավելի կարևոր է, քան արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք արդեն որոշվել է ՀԱԿ-ի ընտրացուցակը, և արդյոք այն կգլխավորի ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, Զուրաբյանը պատասխանել է, որ մամլո ասուլիսից հետո կհավաքվի ՀԱԿ-ի քաղխորհուրդը, որի ժամանակ քննարկվելու է այդ հարցը: Ընդ որում, նա համոզված է, որ վերջնական որոշումն այսօր չի ընդունվելու, և Կոնգրեսն այս շաբաթ ևս մի քանի անգամ կհավաքվի:

«Ես չեմ կարծում, որ հարցը կլուծվի, քանի որ դա բարդ է, մենք կհանդիպենք չորեքշաբթի և, միգուցե, ևս մեկ անգամ այս շաբաթվա ընթացքում... 18 կուսակցություններից բաղկացած բլոկն աննախադեպ երևույթ է»,- հայտնել է նա: Ընդ որում, նա հերքել է լուրերն այն մասին, որ Կոնգրեսի ներսում պայքար է գնում ընտրացուցակում տեղերի համար, և որ կուսակցությունների միջև տարաձայնություններ կան:

4  30.01.12 - ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---