20 հոկտեմբերի 2003 - 19:19 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՆՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
Եթե ԱՄՆ-ն Ադրբեջանի ընտրված նախագահ ճանաչի Իլհամ Ալիեւին, այլ ոչ թե Իսա Ղամբարին, ապա այդ դեպքում «Կեցցե Բեն Լադենը»: Անցյալ շաբաթվա վերջում նման վերնագրով հոդված է տպագրել ադրբեջանական ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթը: Հոդվածը ակնարկում է, որ եթե Վաշինգտոնը հրաժարվի աջակցել ընդդիմությանը, ապա վերջինս կսատարի Բեն Լադենին: Մեկ այլ ադրբեջանական ԶԼՄ` «Թուրան» տեղեկատվական գործակալությունը նյութ է տարածել «Ալլահ աքբար կամ գուդբայ ժողովրդավարություն եւ Ամերիկա» վերնագրով: «Հիասթափված ադրբեջանական հասարակության համար գնալով հստականում է «քաղաքական վահաբիզմին» հարելու հեռանկարը: Ադրբեջանում ստեղծվում են ամենաբարենպաստ պայմանները ժողովրդավարների եւ արեւմտամետների նահանջի համար քաղաքական իսլամի գիրկը»-ասվում է նյութում: