Վարդան Օսկանյանը չի բացառում համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ

Վարդան Օսկանյանը չի բացառում համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի համար ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը անսահման կարևոր է։ Այդ մասին հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով` Հայաստանը լրջագույն և խորքային բարեփոխումների կարիք ունի. «Դրանք կիրականացվեն, եթե նոր խորհրդարանում քաղաքական նոր հարաբերակցություն ստեղծվի»:

«Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ իմ ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն: Սակայն այս պահին Ես դեռ վերջնականապես չեմ որոշել, թե որ քաղաքական ուժի հետ եմ համագործակցելու»,- հայտնել է Օսկանյանը:

Ինչ վերաբերում է անցմանը 100% համամասնական համակարգին, Օսկանյանը գտնում է, որ կլինի լավագույն ելքը ստեղծված քաղաքական իրադարձությունից, և համամասնական համակարգի կողմից արտահայտվող ուժերին կոչ է արել այդ ընդհանուր մոտեցումը վերածել քաղաքացիական շարժման:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---