ԱԳՆ. Հայաստանը կշարունակի աջակցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակին

ԱԳՆ. Հայաստանը կշարունակի աջակցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակին

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը շնորհավորեց վերջինիս՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպան Սորոկինի գլխավորությամբ ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի իր ծրագրերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ եւ իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք ուղղություններով:

Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տասնամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ եւ վստահեցրեց, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել գրասենյակի աշխատանքներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Անդրեյ Սորոկինը քննարկեցին նաեւ տարածաշրջանային մի շարք հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---