Windows 8-ի ARM-տարբերակը նախագծողներին հասանելի կլինի փետրվարին

Windows 8-ի ARM-տարբերակը նախագծողներին հասանելի կլինի փետրվարին

PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը նախագծողներին կներկայացնի Windows 8 օպերացիոն համակարգի ARM-տարբերակը փետրվարին։ Այս մասին գրում է CNET-ը՝ հղում տալով սեփական աղբյուրներին։

Վերջիններիս գաղտնի աղբյուրը նշել է, որ հնարավորություն է ունեցել ծանոթանալու ARM-ով նախագծված պլանշետների հետ, որոնք աշխատում էին Windows 8 նոր օպերացիոն համակարգով։ Աղբյուրը նշել է, որ համակարգն աշխատում է կայուն և հավելել, որ պլանշետն արտադրված էր հայտնի առաջատար ընկերության կողմից։

Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ ARM պլանշետները ավելի մատչելի են արժենալու, քան Intel-ի չիպերով արտադրված պլանշետները։

Microsoft-ը պաշտոնապես դեռևս չի հայտնել Windows 8 օպերացիոն համակարգի թողարկման օրը։ Windows 8-ն աշխատում է երկու ինտերֆեյսով՝ պլանշետների համար և սովորական համակարգիչների համար։ Ըստ հավանականության, Windows 8 ՕՀ-ի վերջնական տարբերակը լույս է տեսնելու 2011-ի երկրորդ եռամյսակում։ CES 2012 ցուցահանդեսին ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը նշել է, որ նոր ՕՀ-ի բեթա տարբերակը հասանելի է լինելու փետրվարին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---