Ճապոնիայում «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի տարածքում նկատվել են ջրի նոր արտահոսքեր

Ճապոնիայում «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի տարածքում նկատվել են ջրի նոր արտահոսքեր

PanARMENIAN.Net - Ճապոնիայում «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի օպերատոր ընկերությունը՝ TEPCO-ն, հայտարարել է ատոմակայանի տարածքում ջրի երկու նոր արտահոսքերի մասին, որոնց պատճառ է դարձել խողովակներում ջրի սառչելը:

TEPCO մասնագետները կարծում են, որ արտահոսքի պատճառն այն է, որ ջուրը համակարգի խողովակներում սառչել է գիշերվա ցածր ջերմաստիճանի պատճառով և ծավալով ավելացել, որի արդյունքում վնասվել են խողովակների միացման օղակները:

Վերջին տվյալների համաձայն չորրորդ ռեակտորում հոսել է ճառագայթումից մաքրված շուրջ 40 լիտր ջուր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---