«ՎԿոնտակտե»-ին դատի են տվել անօրինական բովանդակության համար

«ՎԿոնտակտե»-ին դատի են տվել անօրինական բովանդակության համար

PanARMENIAN.Net - ՎԿոնտակտե սոցիալական ցանցը 200 հազար ռուբլի փոոխհատուցում է վճարելու «Ինֆինիտի» խմբի և երգչուհի Մաքսիմի ստեղծագործության օգտագործման իրավունքը խախտելու համար, հաղորդում է Վեդոմոստի թերթը:

Դատարանը բավարարել է Gala Records ընկերության հայցի մի մասը: Նրանք պահանջում էին Վկոնտակտեից շուրջ 1 մլն ռուբլի: Նրանք պնդում էին, որ հենց ՎԿոնտակտեն պետք է ենթարկվի պատասխանատվության, այլ ոչ թե երաժշտությունը ներբեռնած օգտագործողները:

2010-ի հոկտեմբերին Հյուսիսարևմտյան շրջանի Դաշնային իրավարար դատարանը ՎԿոնտակտեին ազատել էր օգտագործողների կողմից ներբեռնված ֆիլմը տարածելու համար պատասխանատվությունից: Հայց էր ներկայացրել «ВГТРК»-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---