16 ապրիլի 2003 - 22:49 AMT
ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՏՆՏԵՍԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՉԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ չնայած հայկական կողմի հետ լիարժեք գործարար հարաբերություններ սկսելու թուրք գործարար շրջանակների ցանկությանը, Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը մնում է անփոփոխ: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, «Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը այդպես էլ չի արձագանքել առանց նախապայմանների երկկողմ տնտեսական համագործակցություն սկսելու հայկական կողմի նախաձեռնությանը»: