2011 թվականին Արցախում ծնվել է երկու անգամ ավելի շատ մարդ, քան մահացել է

2011 թվականին Արցախում ծնվել է երկու անգամ ավելի շատ մարդ, քան մահացել է

PanARMENIAN.Net - 2011 թվականին Արցախում ծնվել է երկու անգամ ավելի շատ մարդ, քան մահացել է, ինչի արդյունքում հանրապետությունում գրանցվել է բնական աճ` 1289 մարդ: Միջազգային մասշտաբով Արցախում 1000 հոգուն բաժին է հասնում 18 նորածին, և այդ ցուցանիշը ԱՊՀ հանրապետությունների շարքում զիջում է միայն միջինասիական երկրների ցուցանիշներին:

Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 13.8, իսկ Ադրբեջանում` 17: Ինչպես հաղորդել է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքի շուկայի վիճակագրության և սոցիալական վիճակագրության կառավարման ղեկավար Լիլիա Պետրոսյանը, 2011թ. ծնվածների մեծամասնությունը` 52.3 տոկոսը տղա են, իսկ աղջիկները համապատասխանաբար կազմել են ընդհանուր թվի 47.7 տոկոսը: 2011 թվականին նաև երկվորյակների ծնունդի 23 դեպք է գրանցվել` 2010-ի 20 դեպքի դիմաց:

2011 թվականի ողջ ընթացքում Արցախում նորածինների տարածված անունների հաշվով փոփոխություններ չեն եղել: Աղջիկների համար ամենից հաճախ ընտրում են Աննա, Անի և Մանե անունները, իսկ տղաների համար` Դավիթ, Գոռ և Տիգրան:

2011 թվականին ԼՂՀ-ում գրանցվել է 939 ամուսնություն, ինչը 261-ով քիչ է, քան 2010-ին. զույգերի տարիքը հիմնականում տատանվում է 23-ից 27-ի միջև: Դրական առաջընթաց է գրանցվել նաև Արցախի բնակչության միգրացիայի հարցում. հանրապետություն է ժամանել 1109 մարդ, իսկ երկրից մեկնել է 663, հաղորդում է Արցախի հեռուստատեսությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---