Իբր Սիրիայում կորած լրագրողն իր մասին լուր է տվել Թուրքիայից էլեկտրոնային փոստով

Իբր Սիրիայում կորած լրագրողն իր մասին լուր է տվել Թուրքիայից էլեկտրոնային փոստով

PanARMENIAN.Net - Ռուս լրագրող Ալեքսանդր Ռիբինը, որն աշխատում է Թաջիկստանում լույս տեսնող «Բիզնես ի պոլիտիկա» (ԲԻՊ) ռուսալեզու թերթի համար, և որը, իբր, կորել էր Սիրիայում, իր մասին լուր է տվել էլեկտրոնային փոստով:

«Ես էլեկտրոնային փոստով հաղորդագրություն ստացա նրանից, որում ասվում է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, և պետք չէ խուճապի մատնվել, և որ նա քիչ առաջ Թուրքիայում էր, իսկ հիմա արդեն Թբիլիսիի ճանապարհին է»,- ասել է թերթի խմբագիր Ջամշեդ Ուլմասովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ լրագրողի ընկերուհին հաղորդել էր, որ անցյալ չորեքշաբթի 29-ամյա Ռիբինը դուրս էր եկել տնից սիրիական Լաթակիա քաղաքում և անհետացել: Նրա տվյալներով, իրենք պետք է Իրանի մուտքի արտոնագիր ստանային և Դամասկոսից մեկնեին Թեհրան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---