31 հունվարի 2012 - 11:27 AMT
Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» երկկողմ հանդիպման ընթացքում դարձել է երեք գոլի հեղինակ

Թուրքիայում հավաքի ժամանակ «Կրասնոդարը» երեկոյան մարզման ժամանակ երկկողմ խաղ է անցկացրել:

Հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը երեք գեղեցիկ գոլերի հեղինակ է դարձել, հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

Հունվարի 31-ին թիմը կունենա մեկ մարզում, իսկ փետրվարի 1-ին Սլովոլյուբ Մուսլինի թիմը ընկերական հանդիպում կանցկացնի «Մետալուրգի» դեմ: «Մետալուրգի» կազմում հանդես են գալիս նաև Գևորգ Ղազարյանը և Կառլեն Մկրտչյանը: