MegaUpload-ի օգտագործողների տվյալները կպահպանվեն ևս երկու շաբաթ

MegaUpload-ի օգտագործողների տվյալները կպահպանվեն ևս երկու շաբաթ

PanARMENIAN.Net - Ֆայլերի փոխանակման կայք MegaUpload-ի օգտագործողները կարող են հանգիստ լինել, քանի որ կայքին հոսթինգ ծառայություններ տրամադրող երկու ընկերությունները՝ Carpathia Hosting-ը և Cogent Communications-ը համաձայնվել են պահպանել այդ ֆայլերը երկու շաբաթ ևս։ Այս մասին հայտնել է MegaUpload-ի փաստաբան Այրա Ռոթկենը, գրում է CNET-ը։

Քանի որ MegaUpload-ը արգելափակվել էր, իսկ հիմնադիրները ձերբակալվել և տուգանվել էին, կայքն այլև չէր կարող վճարել հոսթինգ ծառայութուններն ապահովող ընկերություններին։ Երեկ հայտնի էր դարձել, որ ողջ բովանդակությունը՝ սկսած օգտագործողների անձնական փաստաթղթերից մինչև ոչ օրինական վերբեռնված ֆիլմերը, պետք է ջնջվեր մինչև հինգշաբթի։

MegaUpload-ի փաստաբանը բանակցում է ԱՄՆ կառավարության հետ՝ գտնելու հարմար լուծում օգտագործողների անձնական տվյալների պահպանման համար։

Megaupload.com ֆայլերի փոխանակման կայքը (երգերի, ֆիլմերի և այլ բովանդակության ներբեռնման և վերբեռնման) հունվարի 19-ին փակվեց ԱՄՆ դատախազության պահանջով։ Ըստ դատախազության՝ MegaUpload-ի պատճառով հեղինակային իրավունքները կրողները կրել են 500 միլիոն դոլարի վնաս։ Բացի կայքի հիմնադրից, եվրոպական մի քանի երկրներում ձերբակալվել են կայքի գործունեության հետ առնչություն ունեցող 6 մարդ։

Ընդդեմ Megaupload-ի փակման Anonymous հաքերային խմբավորումը հարձակվել է ԱՄՆ ՀԴԲ-ի (Հետախուզության դաշնային բյուրո), Սպիտակ տան, Ֆրանսիայի նախագահի կայքի և այլ ռեսուրսների վրա։

Megaupload-ը ողջ աշխարհով մեկ ճանաչված կայքերի տասնյակում էր։ Վախենալով արժանանալ Megaupload-ի ճակատագրին, մի շարք նմանատիպ կայքեր՝ FileSonic-ը, FileServe-ը և Uploaded-ը անջատել են ֆայլեր ներբեռնելու հնարավորությունը և անգամ սկսել են ջնջել իրենց սերվերներից որոշ բովանդակություն՝ դառնալով միայն ամպային հոսթինգ ծառայություն օգտագործողների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---