31 հունվարի 2012 - 12:28 AMT
Հանրահայտ շախմատային «Լինարես» առաջնությունը տեղի կունենա ապրիլին

Հանրահայտ շախմատային «Լինարես» առաջնությունը տեղի կունենա ապրիլի երկրորդ կեսին: Մրցումները բաժանվելու են 2 մասի, ինչպես որ արվել է նախկինում` մի մասը տեղի է ունենալու Մեքսիկայում, մյուսը` Լինարեսում: Հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ, հայտնում է chess-news.ru-ն:

Ապրիլի 20-ին ծրագրված է Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի մարզումային խաղը: Հետևաբար այս շախմատիստներից և ոչ մեկը չի մասնակցի Լինարեսին:

Արոնյանն ու Կրամնիկը արդեն ստորագրել են պայմանագիր, որի համաձայն ապրիլի 21-29 խաղ կանցկացնեն: Այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ցյուրիխում:

Եթե որևէ պատճառով շախմատիստները 30-րդ քայլից առաջ համաձայնվեն ոչ ոքիի, ապա հանդիսատեսի համար հենց նույն օրը արագ պարտիա կխաղան: