31 հունվարի 2012 - 13:30 AMT
Զոհրաբ Մնացականյան. Հանրության շրջանում փոխհամաձայնություն կա եվրաինտեգրման վերաբերյալ

Հայաստանը շատ արդյունավետ բանակցություններ է վարում ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի շուրջ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 28 կետերից 22-ի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ-Հայաստան համագործակցության համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

Մնացականյանն ասել է, որ հանրության շրջանում փոխհամաձայնություն կա եվրաինտեգրման վերաբերյալ, ինչը շատ կարևոր է:

Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ «կողմերը պետք է ուշադրություն դարձնեն նաև միջխորհրդարանական կապերին», ինչը ևս կնպաստի այդ գործընթացին: