Սեյրան Օհանյանը չի կարծում, թե Արևմուտքն ու Ռուսաստանը հանուն ադրբեջանական նավթի դեմ կգնան Հայաստանին 31 հունվարի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը, պատասխանելով ուսանողների հարցին, հայտարարել է, թե չի կարծում, որ Արևմուտքն ու Ռուսաստանը հանուն ադրբեջանական նավթի դեմ կգնան Հայաստանին: «Դարերով երակներով հոսող հայկական արյունը նավթից թանկ է…Կգա ժամանակ, երբ նավթամուղերի նավթը կվերջանա, իսկ հայի արյունը միշտ կհոսի երակներով»,-ասել է նա: Անդրադառնալով Հայաստանի քաղաքականությանը Հարավային Կովկասում, նախարարը նշել է, որ «տարածաշրջանում այդ քաղաքականությունը ուղղահայաց է՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան»: Նա նշել է, որ այդ ուղղահայացը խնդիրներ ունի, օրինակ, Ռուսաստանը Վրաստանի հետ, Արևմուտքը՝ Իրանի հետ: Ինչ վերաբերում է հորիզոնական կապերին՝ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան, ուղղությամբ դրանք զրոյական են»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ |