31 հունվարի 2012 - 14:02 AMT
Բարաք Օբաման սխալմամբ Վրաստանը Ռուսաստան է անվանել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ընդունելով Սպիտակ տանը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն, սխալմամբ Վրաստանը Ռուսաստան է անվանել:

Նախագահները խոսել են ինքնիշխան պետության կառուցման գործում առաջընթացի մասին, որին, ըստ Օբամայի, Վրաստանը հասնել է «վարդերի հեղափոխության» շնորհիվ:

«Իմ առաջին քայլերից մեկը եղավ երախտագիտություն հայտնելը քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձևավորման համար, որը տեղի է ունենում Ռուսաստանում…»,-սխալվեց Օբաման մտազբաղ մի կողմ նայելով:

«Այսինքն, Վրաստանում»,-հանգիստ ուղղել է ինքն իրեն Օբաման:

Հետաքրքիր է, որ ոչ տեսանյութը, ոչ բանակցությունների սղագրությունը Սպիտակ տան պաշտոնական կայքում չեն ուղղել, հայտնում է BBC-ին: