31 հունվարի 2012 - 14:08 AMT
Փետրվարի 16-ին Կիևում կկայանա EURO-2012-ի անդամ երկրների ոստիկանների միջազգային համաժողովը

Փետրվարի 16-ին Կիևում կայանալու է սեմինար Եվրոպայի ֆուտբոլի գալիք առաջնության անդամ-երկրների իրավապահ գերատեսչությունների ներկայացուցիչների, միջազգային ոստիկանական կազմակերպությունների, «Եվրո 2012 Ուկրաինա» տեղի կազմակերպչական հանձնաժողովի և ՈՒԵՖԱ-ի մասնակցությամբ:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Ռատուշնյակը հայտարարել է, որ միջոցառման մասնակիցները քննարկելու են առաջնության ընթացքում անվտանգտության և կարգուկանոնի պահպանման հարցերը:

«Եվրոպայի առաջնության անվտանգությունը» համաժողովում ներկա են լինելու 21 երկրների ոստիկաններ: Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչները պատմելու են այլ երկրներից ժամանած ոստիկանների աշխատանքի տեղավորվելու մասին, ովքեր աշխատելու են Ուկրաինայում EURO-2012-ի ընթացքում: «Մենք ՆԳՆ-ում պատրաստում ենք 40 աշխատատեղեր: Դա լինելու է օպերատիվ շտաբ՝ հագեցած համակարգիչներով և վիդեոտեխնիկայով: Մինչև մայիսի 1-ը ամեն ինչ պատրաստ է լինելու»,- ասել է նա: