31 հունվարի 2012 - 14:24 AMT
Թուրքիայի իշխանությունները պնդում են, թե ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարն իրենց մոտ չի ապրելու

Թուրքական իշխանությունները հերքել են լուրերն այն մասին, թե ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշալըբնակության է տեղափոխվում Թուրքիա:

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը հատուկ հայտարարություն է արել, որտեղ նշել է, որ իր երկիրը ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել ՀԱՄԱՍ-ին:

Լուրերն այն մասին, թե Մաշալը մտադիր է բնակության տեղափոխվել Թուրքիա, Հորդանան կամ այլ մահմեդական երկիր, չեն դադարում այն պահից ի վեր, երբ Բաշար Ասադի ռեժիմը Սիրիայում տապալման եզրին է հայտնվել: