31 հունվարի 2012 - 14:36 AMT
Ֆրանսիացի սենատորները կբողոքարկե՞ն Ցեղասպանության օրինագիծը Սահմանադրական դատարանում

Ֆրանսիայի սենատորները անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ են հավաքել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու պահանջի տակ, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը: Սենատորները 70 ստորագրություն են հավաքել պահանջված 60 փոխարեն, և այդպիսով, այսօր կդիմեն Սահմանադրական դատարան:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: