31 հունվարի 2012 - 14:45 AMT
6 գյուղերի 100 ուսուցիչ կմասնակեն համակարգչային հիմնական գիտելիքների դասընթացների

Այսօր ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն և Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը ստորագրեցին փոխհամաձայնության հուշագիր 1 տարի համագործակցության մասին։

Համաձայնագրի շրջանակում ԱրմենՏելը հովանավորելու է երկու նախագիծ։

Արմավիրի և Արագածոտնի մարզերի 6 գյուղերի ավելի քան 100 ուսուցիչներ կմասնակցեն համակարգչային գրագիգտության բարձրացմանն ուղղված ծարգրերին։ Դասընթացների ընթացքում ուսուցիչները կսովորեն հիմնարար համակարգչային գիտելիքներ, ինտերնետից օգտվել և կիրառել տեղեկատվական ռեսուրսներն ուսումնական գործընթացում։

Մյուս ծրագիրը բնապահպանական է։ «Ազատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» ծրագրի շրջանակում կարտադրվեն սկզբնական 3000 կտորե տոպրակ և կտարածվեն խանութներում, Բիլայնի ցանցի միջոցով, նվերների տեսքով և այլն։

Դրանց օգտագործումը կօգնի կրճատել շրջակա միջավայրին վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը։

«Այս ծրագրի միջոցով կլուծվի թե՛ բնապահպանական խնդիր և թե՛սոցիալական։ Կտորե տոպրակների արտադրության համար կբացվեն աշխատատեղեր գյուղական համայնքներում։ Մենք արդեն 3-րդ տարին է, ինչ իրականացնում ենք Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը նպաստող ծրագրեր՝ ելնելով սոցիալ-կորպորատիվ պատասխանատվությունից։ Մեր ծառայություններից օգտվում է ողջ Հայաստանը, հետևաբար մեր ծրագրերի 80%-ն ուղղված է ժողովրդին»,-նշեց Իգոր Կլիմկոն։