31 հունվարի 2012 - 14:50 AMT
ԱՄՆ-ն փորձարկել է լազերային փամփուշտները

ԱՄՆ Սանդիա ազգային լաբորատորիայի մասնագտեները կատարել են նոր զինատեսակի փորձարկում՝ ավտոմատ կառավարման փամփուշտների, որոնք ունեն լազերային նշանադիրներ: Փորձարկումները ցույց տվեցին, որ էլեկտրոնիկան ճիտշ է աշխատում, սխեմաներն ու մարտկոցները հարվածից չեն տուժել:

10-սանտիմետրանոց փամփուշտի, որը դեռ չունի սեփական անվանումը, նշանադիրները լազերային են: Նույնիսկ եթե հետապնդվող մարդը գտնվում է շարժվող բեռնատարի մեջ, փամփուշտը հասնում է օբյեկտին:

Փորձարկումները ցույց տվեցին, որ փամփուշտի արագությունը հասնում է 730 մ արագության վայրկյանում, գրում է «Վեստին»: Հատուկ վառոդն է, հավանաբար, անհրաժեշտ արագություն տալիս փամփուշտին: