31 հունվարի 2012 - 15:06 AMT
Panasonic-ը թողարկել է երկու նոր թվային ֆոտոխցիկներ

Panasonic ընկերությունը թողարեկել է երկու նոր թվային լուսանկարչական ապարատներ՝ Lumix DMC-ZS20-ն և ZS15-ը, հայտնում է Engadget-ը։Ընկերությունը նշում է, որ ZS20-ն աշխարհի ամենաբարակ լուսանկարչական ապարատն է 20x օպտիկական zoom-ով (24-480մմ)։ Իսկ ZS15-ն ունի 16x օպտիկական zoom (24-384մմ)։

Երկու ֆոտոխցիկների էկրանների պարամետրերն են համապատասխանաբար 3 դյույմ LCD և 1/2.3-inch գերզգայուն MOS սոնսոր։

ZS20-ը 14.1 Մպ է, իսկ ZS15-ը 12.1 Մպ։ Վերջինս կարող է կատարել տեսանկարում HD որակով։ Երկու ֆոտոխցիկների զգայունությունը (ISO) առավելագույնը 3200 է։ Դե իսկ ZS20-ն ունի անգամ GPS։

Ֆոտոխցիկների արժեքներն են, ZS20-ը՝ 350 դոլար, իսկ ZS15-ը՝ 280, հայտնել է Panasonic-ը։ Դրանք վաճառքի կհանվեն մարտ ամսին։