31 հունվարի 2012 - 15:18 AMT
Ռումինիայի նախկին վարչապետը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

Ռումինիայի վճռաբեկ դատարանը դատապարտել է Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեին երկու տարվա ազատազրկման: Ադրիան Նեստասեն մեղավոր է ճանաչվել նախընտրական հիմնադրամներից 1,7 մլն եվրո ապօրինաբար յուրացնելու համար 2004թ. նախագահական ընտրարշավի ժամանակ: Դատավճռի հրապարակումից հետո Նեստասեն հայտարարել է, որ բողոքարկելու է որոշումը: Ներկայումս նա անցնում է կոռուպցիոն բնույթի ևս երեք գործով, հայտնում է Euronews-ը