
Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում գումարվել է Ընկերվար միջազգայնականի Խորհուրդի նիստը, որին մասնակցել են անդամ 60 կուսակցությունների շուրջ 170 պատվիրակներ։ Հայ Յեղափոխական դաշնակցության կողմից ժողովին մասնակցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ընկերվար միջազգայնականում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը։
Ժողովը քննարկել է ներկա ֆինանսական ճգնաժամն ու կլիմայական փոփոխությունները և սոցիալ դեմոկրատիայի համաշխարհային շարժման հիմնական խնդիրները։ Ժողովը նաև քննարկեց Ընկերվարական միջազգայնականի կազմակերպական հզորացման խնդիրը՝ այս տարվա ընթացքում գումարվելիք կազմակերպության 24րդ Կոնգրեսին ընդառաջ։
Ժողովի ժամանակ մասնակիցները դատապարտել են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի դեմ հարուցված դատական գործը, իր անդամ և Թուրքիայի խորհրդարանում քրդամետ BDP կուսակցության անդամ ընտրված պետական պաշտոնյաների ձերբակալությունները, խոսքի ազատության սահմանափակումներն ու գործադիր իշխանության կողմից դատական համակարգի վրա հաստատված ամբողջական հակակշիռը։
Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական և աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է։ Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից ավելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ։