31 հունվարի 2012 - 17:17 AMT
«Ամերիկան կործանել» խոստացած բրիտանացիներին արգելել են մուտքը ԱՄՆ

Երկու բրիտանացիների արգելել են մուտք գործել ԱՄՆ այն բանից հետո, երբ նրանցից մեկն իր միկրոբլոգում գրել է «Ամերիկան կործանելու» պլանների մասին: Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը:

Զբոսաշրջիկները ձերբակալվել են Լոս Անջելեսի օդանավակայանում, քանի որ ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարությունը նրանց մեջ պոտենցիալ սպառնալիք է տեսել: Լի վան Բրայանը և նրա կինը՝ Էմիլի Բանթինգը, հարցաքննության են ենթարկվել, թե ինչ պատճառով են պատրաստվել «կործանել» երկիրը:

«Մերլին Մոնրոյին հողից հանելու» խոստումի հետ կապված մաքսային ծառայության աշխատողները զբոսաշրջիկների մոտ ստուգել են բահերի առկայությունը:

Բրայանը և Բանթինգը հայտարարել են, որ «destroy» բառը, որի հիմնական նշանակությունը «քանդել» բառն է, բրիտանական սլենգով «զվարճանալ» բառի հոմանիշն է: Մերլին Մոնրոյի մասին արտահայտությունը, նրանց խոսքով, վերցված է «Գրիֆիններ» մուլտսերիալից: Չնայած այդ բացատրություններին՝ բրիտանացիներին արգելել են մուտք գործել ԱՄՆ: