ԵՄ. Պահանջելով, որ Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ ՄԽ-ից, Բաքուն ու Անկարան շատ հեռուն են գնում

ԵՄ. Պահանջելով, որ Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ ՄԽ-ից, Բաքուն ու Անկարան շատ հեռուն են գնում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբից Ֆրանսիային հանելու հարցը այդ կառույցի իրավասության հարց է: Ինչպես հայտնում է AZE.az-ը, Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան լրագրողներին ասել է, որ թուրքական ու ադրբեջանական հանրության առաջարկը՝ Ֆրանսիային ՄԽ կազմից հեռացնելու մասին, այդ կառույցի գործն է:

«Նման հայտարարությունները վերջերս շատ հեռուն են գնացել: Դրանք չեն արտացոլում իրականությունը, դա սխալ է»,-ասել է Կոբիան:

Կոբիան նշել է նաև, որ ԵՄ-ն չի կարող միջամտել նման որոշումներին, քանի որ դա ազգային հարց է և ազգային որոշում է:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---