Ֆրանսուա Օզոնը և Ասգար Ֆահրադին Բեռլինի 62-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում են

Ֆրանսուա Օզոնը և Ասգար Ֆահրադին Բեռլինի 62-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում են

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնը և նրա իրանցի գործընկեր, «Նադեր և Սիմին. Ամուսնալուծություն» ֆիլմի հեղինակ Ասգար Ֆահրադին ընդգրկված են Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այս տարի ժյուրին գլխավորելու է բրիտանացի կինոռեժիսոր Մայք Լին: Բացի դրանից, դատավորների կազմում լինելու են հոլանդացի ռեժիսոր Անտոն Քորբեյնը, դերասանուհի Շառլոտա Գենսբուրգը, դերասան Ջեյք Ջիլենհոլը և ուրիշներ:

Եվս մեկ իրանցի ռեժիսոր՝ Ջաֆար Պանահին, այս տարի կրկին չի կարող ժամանել Բեռլին: Պանահիին հրավիրել էին որպես դատավոր անցած Բեռլինալեին, սակայն նա չէր կարողացել մասնացել միջոցառմանը, քանի որ նրանց արգելված էր դուրս գալ Իրանից:

2010-ի դեկտեմբերին Իրանի դատարանը դատապարտել է Պանահիին 6 տարվա ազատազրկման և արգելել նրան ֆիլմեր նկարահանել, շփվել մամուլի հետ և 20 տարվա ընթացքում արտասահման մեկնել միջազգային մշակութային միջոցառումների մասնակցելու համար: Միջազգային հեղինակավոր կինոփառատոնների հաղթող Պանահին իրանական ընդդիմության ակտիվ կողմնակից է և հայտնի է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հասցեին քննադատությամբ, ում նա մեղադրել է «իրանական ժողովրդին նսեմացնելու և իր իշխանությունն Իրանի ժողովրդի վզին փաթաթելու մեջ»:

Այս տարի Բեռլինի կինոփառատոնը տեղի կունենա 62-րդ անգամ փետրվարի 9-19-ը, փառատոնի հիմնական ծրագրում ընդգրկված են 23 կինոնկարներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---