31 հունվարի 2012 - 17:36 AMT
Փետրվարի 11-ին Ծաղկաձորում տեղի կունենա սնոուբորդի և դահուկասպորտի «Red Bull Home Run» առաջնությունը

Փետրվարի 11-ին Ծաղկաձորում` Թեղենիս լեռան վրա, տեղի կունենա «Red Bull Home Run» առաջնությունը: Մրցաշարը կանցկացվի երկու դիսցիպլիններում` սնոուբորդ և դահուկասպորտ:

Առաջնության մասնակիցները պետք է վազքով հաղթահարեն լեռան 30մ տարածություն` հասնելով իրենց մարզական պարագաներին, որոնք յուրաքանչյուրի համար նախապես կդասավորվեն «իրենց» տեղում, արագ հագնեն մարզական պարագաները և սկսեն իջնել մայրուղով, որի երկարությունը 1000 մետր է: Բոլոր մարզիկները պետք է ունենան իրենց հանդերձանքը:

Կհաղթի այն մասնակիցը, որն առաջինը կհասնի վերջնակետին: Յուրաքանչյուր դիսցիպլինում կլինի երկու հաղթող, որոնք հատուկ մրցանակներ կստանան:

Մրցաշարին կմասնակցեն նաև մարզիկներ Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: