Ռումինիայում ձերբակալվել է հաքեր, ում կասկածում են Պենտագոնի և ՆԱՍԱ-ի սերվերները կոտրելու մեջ

Ռումինիայում ձերբակալվել է հաքեր, ում կասկածում են Պենտագոնի և ՆԱՍԱ-ի սերվերները կոտրելու մեջ

PanARMENIAN.Net - Ռումինիայում ձերբակալվել է Պենտագոնի և ՆԱՍԱ-ի սերվերների կոտրելու մեջ կասկածվող 20-ամյա հաքերը: Հետաքննության տվյալներով, TinKode անվամբ հանդես եկող կասկածյալը մտել է ՆԱՍԱ-ի սերվեր և, կոտրելով անվտանգության մի քանի մակարդակները, բացել փակ տվյալները, հաղորդում է «Վեստին»:

«Նրա գործունեության արդյունքում ժամանակավորապես խախտվել է համակարգերի նորմալ գործունեությունը, սահմանափակվել է այդ սերվերների հասանելիությունը», - ասվում է ԱՄՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության հայտարարությունում:

Ռումինացի հաքերը բազմիցս հարձակվել են խոշորագույն եվրոպական թերթերի կայքերի վրա, օրինակ բրիտանական The Daily Telegraph-ի և ֆրանսիական Le Monde-ի՝ նման կերպ փորձելով ապացուցել, որ «ռումինացիները ոչ մի ընդհանուր բան չունեն գնչուների հետ»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---