Լիբանանում Հայաստանի դեսպանը հայ համայնքի հարցերն է քննարկել Կաթողիկոս Արամ Ա-ի հետ

Լիբանանում Հայաստանի դեսպանը հայ համայնքի հարցերն է քննարկել Կաթողիկոս Արամ Ա-ի հետ

PanARMENIAN.Net - Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տեղի հայ համայնքի հարցերին ու խնդիրներին` քննարկելով նաև նրա գործունեությունը` կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ: Այս համատեքստում կողմերն առանձնացրել են վերջերս Լիբանանում այդ հարցի շուրջ տեղի ունեցած խորհրդաժողովը: Հանդիպման ժամանակ Կաթողիկոսը շնորհավորել է դեսպանին Հայաստանի ԶՈՒ ստեղծման անցած տոնի առթիվ` ընդգծելով վերջինիս մեծ դերը պետականության հաստատման գործում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---