Եգիպտացի ցուցարարները Չինաստանի 25 քաղաքացի են պատանդ վերցրել

PanARMENIAN.Net - Ցուցարարները, որոնք պահանջում են բանտերից ազատ արձակել իրենց ազգականներին, պատանդ են վերցրել և Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական մասում են պահում Չինաստանի 25 քաղաքացիների, որոնք որպես փորձագետ էին աշխատում ցեմենտի գործարանում, երեքշաբթի օրը հաղորդել է «Մասրավի» եգիպտական թերթի ինտերնետ-կայքը:

Զինված մարդիկ բեռնատար մեքենաներով փակել են Էլ-Արիշ քաղաքից հարավ գտնվող արդյունաբերական գոտու մուտքը. գոտին իր մեջ ներառում է մի քանի գործարաններ, այդ թվում` ցեմենտի գործարանը: Ցուցարարները բանվորներին թույլ չեն տալիս մուտք գործել գործարաններ և հրաժարվում են ազատ արձակել 25 չինացի մասնագետներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Չինաստանի քաղաքացիների ազատության դիմաց ցուցարարները պահանջում բանտերից ազատ արձակել իրենց ազգականներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---