Փրկարարները դադարեցրել են «Costa Concordia» զբոսանավի խորտակման ժամանակ մահացածների որոնումները

Փրկարարները դադարեցրել են «Costa Concordia» զբոսանավի խորտակման ժամանակ մահացածների որոնումները

PanARMENIAN.Net - Իտալիայի իշխանությունները հունվարի 31-ին հայտարարել են իտալական «Costa Concordia» զբոսանավի խորտական վայրում փրկարարական-որոնողական աշխատանքները դադարեցնելու մասին, հաղորդում է ANSA-ն:

Որոնումները դադարեցնելու որոշման մասին իշխանությունները տեղեկացրել են զբոսանավից 15 անհայտ կորածների հարազատներին, ինչպես նաև արտասահմանյան դեսպանատներին:

Ներկա դրությամբ փրկարարները գտել են 17 դիակ: 15 կորածներին հաշվի առնելով՝ զոհերի ընդհանուր թիվը կարող է հասնել 32-ի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---