ՀԱԿ-ը կողմ է առաջիկա ընտրություններում մեծ դիտորդական առաքելության ժամանմանը

ՀԱԿ-ը կողմ է առաջիկա ընտրություններում մեծ դիտորդական առաքելության ժամանմանը

PanARMENIAN.Net - Հունվարի 31-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դեպարտամենտի փոխղեկավար Նիկոլա Շմիդտի և ընտրությունների խորհրդատու Ռաուլ Լուչիան Մուրեշանի հետ: Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց այցելության նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անհրաժեշտության ու նպատակահարմարության մասին ԵԱՀԿ ղեկավարությանը զեկուցելն է: Պաշտոնական Երևանի համապատասխան հրավերից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշում է կայացնելու դիտորդական առաքելության կազմի և ժամկետների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են ընտրությունների օրինականության ապահովման հարցում դիտորդական առաքելության գործունեությանը: Դրական գնահատելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների մասնագիտական պատրաստվածությունը, Լ. Զուրաբյանը հաստատել է Հայ ազգային կոնգրեսի ցանկությունը ընտրություններին հնարավորինս մեծ դիտորդական առաքելության ժամանման հարցում: Նա նաև ներկայացրել է ընտրական գործընթացի` Կոնգրեսի կողմից պատրաստած բարեփոխման պլատֆորմը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---